f

Անկախ

աշխարհում

​2 հազար կմ երկարությամբ երեք գոտի. Ուկրաինան պաշտպանական գծեր է կառուցում

91

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 11-ին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում քննարկվել է ամրությունների կառուցման հարցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

​12 ուկրաինացի օդաչուներ պատրաստ կլինեն F-16-ով թռչել մինչև այս ամառ. NYT

80

Նորմալ չափանիշների հաշվի առնելով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արևմտյան ժամանակակից ինքնաթիռների վրա տեղի է ունենում գրեթե կայծակնային արագությամբ, քանի որ այն տևում է ոչ թե տարիներ, այլ ամիսներ:

​Բելգորոդում ԱԹՍ-ն հարվածել է համայնքապետարանի շենքին

71

Հաղորդվում է, որ կոտրվել են շենքի ապակիները, վնասվել է ճակատային մասը։ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը  տելեգրամի իր ալիքում լուսանկարներ է հրապարակել հարվածի հետևանքներից։

​«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

268

Իր հայտարարության մեջ շարժումը նշել է, որ «թշնամի Իսրայելի հենակետերին հասցվող հարվածները Գազայի պաղեստինցի ժողովրդին աջակցելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլի մաս են կազմում և պատասխանն են անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացվող իսրայելական ջարդերին»,- գրում է լրատվամիջոցը։

​Boeing-ը ձախողել է ԱՄՆ Քաղավիացիայի վարչության 89 ստուգումներից 33-ը. NYT

250

Spirit AeroSystems-ը չի անցել 13 ստուգումներից 7-ը։ FAA փաստաթղթերը վկայում են, որ նրա ներկայացուցիչները տեսել են, թե ինչպես են Spirit AeroSystems-ի մեխանիկները օգտագործել պտուտակի բանալի-քարտը դռան ամրությունն ստուգելու համար, եւ թե ինչպես է հեղուկ օճառը օգտագործվել «որպես քսուք այդ աշխատանքը կատարելիս»։

​Կիպրոսից Գազա հումանիտար միջանցքը սկսել է գործել

238

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինվորականներին հանձնարարել էր ստեղծել ժամաակավոր նավահանգիստ Գազայի ափին, որպեսզի մեղմվի հումանիտար ճգնաժամը հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ։

​ԵՄ-ն սպառնացել է Իրանին լրացուցիչ պատժամիջոցներով Ռուսաստանի հետ համագործակցելու համար

217

«Ավելացնեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին տրամադրի բալիստիկ հրթիռներ»,- ասել է նա։

​Թայվանի ընտրված փոխղեկավարը ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու վարչակազմի պաշտոնյաների հետ. WSJ

199

Այցի ընթացքում թայվանցի քաղաքական գործիչը կքննարկի կղզու նոր վարչակազմի օրակարգը։ Թայվանը և Միացյալ Նահանգները «ցանկանում են գաղտնի պահել այցը», քանի որ վախենում են Չինաստանի արձագանքից, թերթին հայտնել են անանուն աղբյուրները: Վաշինգտոն կատարած այցից հետո Սյաո Մեյկինը մտադիր է այցելել մի քանի եվրոպական մայրաքաղաքներ՝ նաև որպես մասնավոր անձ։

​Բրիտանական խորհրդարանում կոչ են արել դադարեցնել բժշկական զբոսաշրջության համար Թուրքիա մեկնելու գովազդը

187

«Թուրքիայում կոսմետիկ վիրահատությունից հետո շատ սարսափելի մահեր են գրանցվել, այդ թվում՝ իմ ընտրողներից Շենոնի մահվան դեպքը՝ 28-ամյա Շենոնի, որի ընտանիքն ականատես եղավ, թե ինչպես էր նա գրեթե ինը ժամ վիրահատության սեղանի վրա ջղաջգվելով տանջամահ լինում:

​ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բելգորոդի մարզում սահմանը ճեղքելու փորձը. տեղեկացվել է Կուրսկի մարզ մտնելու փորձի մասին

62

ՊՆ-ում նշել են, որ «պետական սահմանի խախտումը կասեցվել է», իսկ հակառակորդը «էական կորուստներ է կրել»։

Ռուսաստանի ՊՆ եւ ԱԴԾ տեղեկություններում դրանց թվարկումը տարբեր է։ Ընդ որում՝ Ռուսաստանի ԱԴԾ-ում հայտնել են «մարտի 10-ից պետական սահմանի մի քանի խախտումների կասեցման» մասին։

​Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել

65

Դատարանը որոշել է, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին անդամների կողմից ապրիլի 24–ին 1915–ի հետ կապված հիշատակի միջոցառման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղավորվում է խոսքի ազատության մեջ։

​Նեպալում ցուցարարները պահանջում են թագավորի վերադարձը գահին

75

Նեպալում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ պահանջելով թագավոր Գյանենդրա Շահի վերադարձը։ Թագավորը տասնվեց տարի առաջ զանգվածային ցույցերի պատճառով հրաժարվել էր գահից, և երկրում ստեղծվել էր հանրապետություն։

​Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ

81

Իրանի արևմտյան  Լորեստանի նահանգի Բորուջերդ քաղաքում պայթյունի հետևանքով բնակելի շենք է  փլուզվել։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ 

​ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մեկ օրում շուրջ 20 հարված են հասցրել Եմենին

79

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին մեկ օրում շուրջ 20 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է շիա «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից:

​Հայիթիի վարչապետը հրաժարական է տվել երկրում աճող բռնությունների պայմաններում

70

Մարտի 11-ին տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպել էին Ճամայկայում՝ քննարկելու Հայիթիում անցումային կառավարություն ստեղծելու հարցը։

​Վրաստանին հակամարտության մեջ ներքաշելու և «երկրորդ ճակատ» բացելու ռիսկերը չեն վերացել․ Ղարիբաշվիլի

70

«Այս ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար։ Մենք պահպանել ենք խաղաղությունը, կայունությունը և ուժեղ, արագ տնտեսական աճը։ Սակայն ռազմական հակամարտության մեջ Վրաստանին ներքաշելու և «երկրորդ ճակատ» բացելու նախորդ և նախանցյալ տարիների ռիսկերը չեն անհետացել։ Այս խնդիրների մասին ես խոսեցի մեր ընտրողների հետ և ասացի, որ «Վրացական երազանք»-ի հաղթանակը մեր ժողովրդի միակ, անվիճելի լուծումն է՝ պահպանելու խաղաղությունը, կայունությունը և զարգացումը»,- նշել է Ղարիբաշվիլին։

​ՌԴ-ն առաջին անգամ աշխարհում զենքի արտահանման ցուցանիշով իջել է 3-րդ հորիզոնական՝ զիջելով Ֆրանսիային․ SIPRI

61

«ԱՄՆ-ն ուժեղացրել է իր համաշխարհային դերը որպես զենք մատակարարող՝ իր արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտը՝ ավելի շատ զենք արտահանելով ավելի շատ երկրներ, քան երբևէ»,- ասել է SIPRI-ի սպառազինությունների ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը: Ըստ նրա՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ տնտեսական և աշխարհաքաղաքական գերակայությունը մարտահրավեր է նետում զարգացող տերություններին։ Ֆրանսիայից էլ զենքի արտահանումն ավելացել է 47 տոկոսով։ Առաջին անգամ Ֆրանսիան դարձել է զենքի արտահանմամբ աշխարհում երկրորդը։

​ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Շվեդիայի դրոշը

73

«Մենք համեստ ենք, բայց նաև հպարտ։ Մենք գիտենք, որ Շվեդիայից սպասելիքները մեծ են, բայց մենք նաև մեծ ակնկալիքներ ունենք մեզանից»,- ասել է Քրիստերսոնը: Նա նշել է, որ պատրաստ են «կիսելու բեռը, պարտականությունները և ռիսկերը դաշնակիցների հետ»:

​Թուրքիան դարձել է զենք արտահանող աշխարհի 11-րդ երկիրը․ SIPRI

73

Թուրքիան ամենաշատ զենքն արտահանել է ԱՄԷ՝ 15 տոկոս, նրան հաջորդում են՝ Կատարը՝ 13 տոկոսով և Պակիստանը՝ 11 տոկոսով։

​Սթոլթենբերգը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը

273

«Ես նաև ողջունում եմ, որ որոշ դաշնակիցներ հեռահար համակարգեր են տրամադրում: Բայց ես չեմ մեկնաբանի կոնկրետ համակարգերի և կոնկրետ դաշնակիցների մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Բեռլինի որոշումը Taurus հրթիռների վերաբերյալ: Սթոլթենբերգի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի դրոշի բարձրացմանը՝ կապված դաշինքին երկրի անդամակցության հետ։

​Մասկը համաձայնել է, որ Ռուսաստանն ուժեղացել է ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին

245

«Ցավոք, դա ճիշտ է», - մեկնաբանել է Մասկը X-ում միլիարդատեր Դեյվիդ Սաքսի հրապարակմանը, որը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բոլոր ակնկալիքները Ռուսաստանի հետ կապված չեն արդարացվել:

​Շոլցը չի համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցությունների վերաբերյալ Պապի ձեւակերպմանը

272

«Ինչպես կարող եք պատկերացնել, այս հարցում կանցլերը նույն կարծիքին չէ, ինչ Հռոմի պապը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել, որ Վատիկանի խոսնակը երեկ (մարտի 10-ին) փորձել է պարզաբանել պոնտիֆիկոսի խոսքերը», - ասել է Հեբեստրեյթը: Նրա խոսքով՝ Ուկրաինան « միջազգային աջակցություն է վայելում»։

​Հնդկաստանն անկախ ղեկավարվող բազմակի մարտագլխիկների տեխնոլոգիայով հրթիռ է փորձարկել

269

«Ես հպարտ եմ մեր գիտնականներով, ովքեր մասնակցել են «Դիվյաստրայի» առաքելությանը: Սա սեփական Agni-5 հրթիռի առաջին թռիչքային փորձարկումն է՝ Multiple Independently Targetable Reentry Vehicle (MIRV) տեխնոլոգիայով»,- գրել է նա։

​Ֆրանսիայի նախագահի այցն Ուկրաինա հետաձգվում է երրորդ անգամ. RFI

266

Վերջին շաբաթներին Ֆրանսիայի նախագահն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով նրան Ֆրանսիայի և Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ պահվածքի մեջ։

​Նեթանյահուն վստահեցրել է, որ արաբական երկրներն աջակցում են ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը

274

Նեթանյահուն հերքել է տեղեկությունները, թե Գազայում սով է սկսվել։ «Դա այն տեղեկությունը չէ, որ մենք ունենք», - ասաց նա: Նա Համասին մեղադրել է տարածքի բնակիչների տառապանքների համար. «Մեզ համար սա ողբերգություն է։ Դա նրանց համար ռազմավարություն է»: Վարչապետի խոսքով՝ Գազա ծովային մատակարարման միջանցքը, որը վերջերս բացել է ԱՄՆ-ը, Իսրայելի գաղափարն է։

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին