Հնդկաստանն անկախ ղեկավարվող բազմակի մարտագլխիկների տեխնոլոգիայով հրթիռ է փորձարկել: Այս մասին իր X էջում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Ես հպարտ եմ մեր գիտնականներով, ովքեր մասնակցել են «Դիվյաստրայի» առաքելությանը: Սա սեփական Agni-5 հրթիռի առաջին թռիչքային փորձարկումն է՝ Multiple Independently Targetable Reentry Vehicle (MIRV) տեխնոլոգիայով»,- գրել է նա։