Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Արքայական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 73–ամյա Պերեսի մոտ հիվանդությունն անցնում է առանց սիմպտոմների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրոս էր հայտնաբերվել նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի մոտ։