f

Անկախ

Բրիտանական խորհրդարանում կոչ են արել դադարեցնել բժշկական զբոսաշրջության համար Թուրքիա մեկնելու գովազդը


Թուրքիայում 28-ամյա բրիտանուհու մահվան տանջալից դեպքից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները կոչ են արել արգելել բժշկական զբոսաշրջության գովազդը, հայտնում է PA Media-ն։

Ֆալկիրքից Շենոն Բոուն մահացել էր Թուրքիայում 2023 թվականի ապրիլին ստամոքսի վիրահատությունից հետո։ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Համայնքների պալատում հայտարարել է, որ 2019 թվականից ի վեր Մեծ Բրտանիայի 28 քաղաքացի է մահացել արտասահմանում պլանային վիրահատությունների ենթարկվելուց հետո:

Պատգամավոր Ջոն ՄաքՆալլին իր հերթին հայտարարել է, որ «չափազանց շատ մարդիկ են մահացել»։

«Թուրքիայում կոսմետիկ վիրահատությունից հետո շատ սարսափելի մահեր են գրանցվել, այդ թվում՝ իմ ընտրողներից Շենոնի մահվան դեպքը՝ 28-ամյա Շենոնի, որի ընտանիքն ականատես եղավ, թե ինչպես էր նա գրեթե ինը ժամ վիրահատության սեղանի վրա ջղաջգվելով տանջամահ լինում: Որքանով ես տեղյակ եմ՝ արտաքին գործերի նախարարները երբեք չեն բարձրացրել նման անհարկի մահերի հարցը թուրքական կառավարության պաշտոնյաների հետ շփումներում։ Արդյո՞ք նախարարը կաբինետի գործընկերների և ոլորտը կարգավորողների հետ կուսումնասիրի բժշկական զբոսաշրջության վտանգավորությամբ հայտնի երկրներում գովազդի կասեցման և Շենոնի մահվան դեպքին նման մահերից խուսափելու ուղղությամբ հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը», - ասել է նա:

Իր հերթին Դոքերթին պատասխանել է, որ այդ հարցը բարձրացվում է թուրքական կողմի հետ «բազմաթիվ մակարդակներով» անցկացված քննարկումների ժամանակ։

«Մենք մշտապես կփորձենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել, սակայն Անկարայում առաքելության ղեկավարը քաջ գիտակցում է այս հարցի հրատապությունն ու կարևորությունը, հետևաբար, սերտորեն համագործակցում է թուրքական իշխանությունների հետ», - ասել է նախարարը։

Աշխարհում Մեծ Բրիտանիա Թուրքիա

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին