f

Անկախ

Նեպալում ցուցարարները պահանջում են թագավորի վերադարձը գահին


Նեպալում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ պահանջելով թագավոր Գյանենդրա Շահի վերադարձը։ Թագավորը տասնվեց տարի առաջ զանգվածային ցույցերի պատճառով հրաժարվել էր գահից, և երկրում ստեղծվել էր հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կրկին ցույցեր են տեղի ունենում․ այս անգամ ցուցարարները պահանջում են, որ Գյանենդրա Շահին վերադարձվի գահը, իսկ հինդուիզմը հայտարարվի պետական կրոն: Միապետությանը կողմնակից խմբերը մեղադրում են երկրի հիմնական քաղաքական կուսակցություններին կոռուպցիայի և ձախողված կառավարման մեջ՝ պնդելով, որ մարդիկ հիասթափված են քաղաքական գործիչներից:

Մինչև 2005 թվականը Գյանենդրա Շահը պետության ղեկավարն էր, բայց չուներ գործադիր կամ քաղաքական լիազորություններ։ Սակայն 2005 թվականին նա ցրեց կառավարությունը և խորհրդարանը, բանտարկեց քաղաքական գործիչներին և լրագրողներին, երկրում արտակարգ դրություն հայտարարեց և վերադարձրեց բացարձակ իշխանությունը։

Հազարավոր մարդիկ 2006 թվականին ցույցերի դուրս եկան՝ ստիպելով իշխանությունը վերադարձնել խորհրդարանին, իսկ 2008 թվականին խորհրդարանը քվեարկեց միապետությունը վերացնելու օգտին, և Գյանենդրան հեռացավ պալատից։

Բազմաթիվ նեպալցիներ, սակայն, կարծում են, որ հանրապետությանը չի հաջողվել քաղաքական կայունություն բերել երկրին, և ընտրված քաղաքական գործիչները չեն լուծում երկրի խնդիրները:

Չնայած ցույցերին, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունները մերժել են թագավորի՝ իշխանության վերադառնալու հնարավորությունը։

 

Աշխարհում Նեպալ բողոքի ցույցեր

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին