Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման եւ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի եւ վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման եւ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի եւ վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»,- գրել է նա։