Շվեդիայի ազգային դրոշը բարձրացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ամրացնելով սկանդինավյան երկրի տեղը՝ որպես դաշինքի 32-րդ անդամի, գրում է AP-ն։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դիտել են, թե ինչպես է բարձրացվում երկրի դրոշը։
«Մենք համեստ ենք, բայց նաև հպարտ։ Մենք գիտենք, որ Շվեդիայից սպասելիքները մեծ են, բայց մենք նաև մեծ ակնկալիքներ ունենք մեզանից»,- ասել է Քրիստերսոնը: Նա նշել է, որ պատրաստ են «կիսելու բեռը, պարտականությունները և ռիսկերը դաշնակիցների հետ»: