ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ներկայացնում է Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունը։
«Դոնալդ Թրամփը եւ MAGA հանրապետականները ներկայացնում են մեր հանրապետության հիմքերին սպառնացող ծայրահեղականությունը»,- ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում։
Նա ընդգծել է, որ նկատի չունի բոլոր հանրապետականներին եւ նույնիսկ մեծամասնությանը, այլ՝ միայն Թրամփի Make America Great Again (MAGA) շարժման կողմնակիցներին։ «MAGA հանրապետականները չեն հարգում սահմանադրությունը, չեն հավատում օրենքի ուժին, չեն ճանաչում ժողովրդի կամքը»,- ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։