ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում Չինաստանից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որը նրա կարծիքով, չինական կողմը ԱՄՆ-ին պատճառեց COVID-19 համաճարակի արդյունքում: Համապատասխան փոխհատուցումը նա 10 տրիլիոն դոլար է գնահատել: Գրում է Russian.rt.com-ը։
«Այս թիվը շատ ավելի բարձր է, բայց դա այն ամենն է, ինչ նրանք կարող են վճարել: Եվ խոսքը միայն մեր վճարումների մասին է, քանի որ աշխարհի մնացած մասի համար այդ թիվն ավելի բարձր է: Նրանց արածի պատճառով ամբողջական երկրներ ոչնչացվեցին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանը պետք է «հատուցում» տա կորոնավիրուսի համաճարակի համար առնվազն 10 տրիլիոն դոլար գումարի չափով, սակայն այն ժամանակ խոսքը COVID-19- ից տուժած բոլոր երկրների փոխհատուցման մասին էր: