Չինաստան
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
43
Բանկերն էլ ծառայում են որպես հիմնական միջնորդ դեպի Ռուսաստան առևտրային արտահանման, վճարումների մշակման և հաճախորդ ընկերություններին առևտրային վարկերի տրամադրման գործում։ Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ դոլարի հասանելիությունը կորցնելու սպառնալիքն ու Եվրոպայի հետ առևտրային կապերի վատթարացման վտանգը Պեկինին կստիպեն «փոխել ուղղությունը»։
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
63
Ըստ Bloomberg-ի՝ առաջիկա այցի ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Լրատվամիջոցները, նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ Չինաստանի ղեկավարը Սերբիա կայցելի մայիսի 7-ից ոչ ուշ:
ԱՄՆ պետքարտուղարը Չինաստան կայցելի
128
Ըստ չինական «Սինհուա» գործակալության՝ դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
262
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ Բլինքենն ընդգծել է, որ այդ ջանքերը սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ սպառնալիքն են եվրոպական անվտանգության համար: Ելույթ ունենալով իտալական Կապրի կղզում ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպման ավարտին նվիրված մամուլի ասուլիսում, Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանին և այլ երկրներին շատ հստակ զգուշացրել է, որ նրանք չպետք է աջակցեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ջանքերին:
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
510
«Ինձ անհանգստացնում է այն, որ Չինաստանն առաջինը կհայտնվի և կհայտարարի՝ «Սա մեր տարածքն է, հեռո՛ւ մեր տարածքից»,- պարզաբանել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
221
Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերն ասել է, որ Օսթինն «ընդգծել է ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմական հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»: Նա նաև ընդգծել է ծովերում, հատկապես Հարավչինական ծովում նավարկության ազատության հարգման կարևորությունը։
Նարենդրա Մոդի. Հնդկաստանը և Չինաստանը պետք է շտապ կարգավորեն իրենց սահմանի «ձգձգվող իրավիճակը»
294
«Հնդկաստանի համար Չինաստանի հետ հարաբերությունները կարևոր և նշանակալից են»,- ասել է Մոդին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջև խաղաղ հարաբերությունները կարևոր են ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։
Սի Ծինպինը Պեկինում կհանդիպի Թայվանի նախկին ղեկավարի հետ
186
Կղզու նախկին ղեկավարը Չինաստանում է ապրիլի 1-ից։ Ուղևորության ընթացքում նա այցելել է Գուանդուն, Շենսի և Պեկին նահանգներ։ Այցի ավարտը նախատեսվում է ապրիլի 11-ին։
Թուրքիան դիմել է՝ միանալու միջազգային լուսնային կայանի ռուս-չինական նախագծին
63
«Միջազգային լուսնային կայանի նախագծին նախատեսվում է նաև այլ երկրնեիր մասնակցություն, սա միայն ռուս-չինական կամ չին-ռուսական կայան չէ։ Կայանին մասնակցելու հայտեր կան, օրինակ, Թուրքիայից և այլ երկրներից»,- ասել է նա։
Ֆրանսիան Չինաստանին հորդորել է ազդել Ռուսաստանի վրա
58
«Ուստի մենք պետք է շատ հստակ ազդանշան ուղարկենք Ռուսաստանին։ Ակնկալում ենք, որ այնպիսի խոշոր երկիրը, ինչպիսին Չինաստանն է, նույնպես շատ հստակ ազդակներ կուղարկի Ռուսաստանի Դաշնությանը»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը։