ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Գրավոր հարցմամբ, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե արդյոք երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապը շարունակո՞ւմ է գործել, երբ է վերջին անգամ եղել ուղիղ շփում և ում նախաձեռնությամբ, կա՞ սահմանված ընթացակարգ՝ հարցերի քննարկման համար, ո՞րն է 2 երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև քննարկման օրակարգային հարցը։
Բոլոր այս հարցերին ի պատասխան մեզ հայտնել են միայն, որ կապը շարունակում է գործել։ «ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ, այն տեղի է ունենում ըստ անհրաժեշտության»։