f

Անկախ

Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

 

«Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի...

Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։

Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։

Աչքերիս ներսային անկյուններում դավադրաբար լցվող կաթիլները կարծես հավելյալ ոսպնյակներ լինեին՝ իրադարձությունը առավել մանրակրկիտ ընկալելու համար։

Ինչքան տարբեր ենք մենք. արտաքինով, տարիքով, հագ ու կապով, ծնունդով, գլխի և սրտի միջի պարունակությամբ։ Իրենց մանուկներին ուսերի վրա նստացրած հայրեր, թևանցուկ քայլող ընկերուհիներ, գեղեցկադեմ աղջիկներ, ձեռնափայտով բարձունք ելած պապիկներ, հեռվից հեռու նկարվող սփյուռքահայեր, ժամանակակից հագուստով և «ճշտի մեջ» լրիվ սև հագած պատանիներ...

Վաղուց այսքան հայ մի տեղում չէի տեսել։ 99,99% դեմքերը անծանոթ էին, բայց Ծիծեռնակաբերդի ճանապարհին այդ մի քանի վայրկյանում հարազատ էին դառնում։ Գուցե ոմանց հանդիպել եմ դրսում՝ մոլում, փողոցում, շուկայում, սրճարանում, բայց հենց երեկ հեռուստաէկրանից այն կողմ բոլորդ միանգամից իմն էիք դառնում։ Ապագայով մտահոգ, ներկայից դժգոհ, բայց անցյալը չուրացող իմ հայրենակիցներ, իմ բախտակիցներ, իմ հայեր։ «Իրական» և «պատմական» Հայաստանները իրար կամրջող կենդանի շղթա։

Իրենց միամտությամբ իրենց գլխին ցավ բերող, ցավի մեջ տապակվող և այդ ընթացքում ուրիշի ցավն էլ տանող հայեր։ Չգիտեմ, թե առօրյա կյանքում ինչ տեսք ունեք, ինչ դեմքի արտահայտություն, ինչ հայացքներ կամ ապրումներ, բայց երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում գրեթե ամեն մի դեմք կարծես Ռեմբրանդտի դիմանկարների հերոսը լիներ, ծանր կյանքից սեփական «Ես»-ը չկորցրած անհատ։ Օրվա լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող, իսկ իրականում` թույն ու թարախով լեցուն ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ։

Հոգով անմոռուկ ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով` հորթին կորցրած, բայց արածող։ Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնացնեն «անմոռո՞ւկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև։

Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք։ Սա անհրաժեշտ էր, բայց բավարար չէ։ Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու։ Իսկ դրա համար այս նույն համազգային համախմբվածությամբ պիտի հավաքվել ոչ թե Ծիծեռնակաբերդի բլուրում, այլ բոլորովին այլ հասցեով»։

Արմեն Աշոտյան Հայոց Ցեղասպանություն Նիկոլ Փաշինյան ուղերձ Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին