Լեոնիդ Ներսիսյան
Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսի բռնկումից հայկական բանտերում
1231
Ապրիլի 2-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը շատ անախորժ նորություն հայտնեց. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Չնայած պաշտոնական տեղեկությանն այն մասին, որ նրանք շփում չեն ունեցել բանտարկյալների հետ և արդեն մեկուսացվել են, միևնույն է, դա որոշակի «զանգ» է: