f

Անկախ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով:

Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկա, դա մի օր տեղի էր ունենալու, մանավանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի էական հատվածներ, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային պրակտիկայի, նախադեպերի, միջազգային իրավունքի և ուժի կիրառման շանտաժի բացակայության պայմաններում:

Բայց հարցն այն է, թե ի՞նչ են այս գործընթացից ուզում ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները:

Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում:

Երկրորդ, Ադրբեջանի առաջնային նպատակը 5,6 կամ նույնիսկ 50 մարտական դիրքի վրա վերահսկողությունը չէ, ոչ էլ նույնիսկ 2000 ՀԱ կամ ավելին հողային բարելավում ստանալը, նրա համար թիվ մեկ խնդիրը ՀՀ այնպիսի հատվածներում մխրճվելն է, որից հետո Հայաստանի պաշտպանողականությունն ու դիմադրողականությունը բոլոր առումներով կփլվի:

Այս տեսանկյունից Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի:

Սա է նաև պատճառը, որ ադրբեջանցիները սահմանային ճշգրտումների դեպքում, նույնիսկ ամենաանընդունելի քարտեզների պարագայում, Տավուշում տարածքային փոխանակության չեն գնում, ինչն, ի դեպ, լրիվ տեղավորվում է դեմարկացիայի կանոններում:

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի:

Իսկ ի՞նչ է այս պայմաններում ուզում ՀՀ իշխանությունը: Միանգամից ասեմ, որ գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը:

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում սահմանազատում Ադրբեջան Հայաստան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին