РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև սահմանը փակ կլինի ևս 30 օր։ Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ արգելված են «ոչ կենսական նշանակության» ուղևորությունները, ինչը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանը ևս փակ կլինի:
ԱՄՆ-ում 770 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 40 հազար մարդ մահացել է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: