f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»


Ապրիլի 20-ին Չեխիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում անպարտելի Յուրի Սաքունցը հերթական հաղթանակը տոնեց 4-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ՝ տեխնիկական նոկաուտով հաղթեց մրցակցին՝ Կոտրասին։  
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքուցը կիսվում է տպավորություններով՝ հաղթանակը նվիրելով հայ ժողովրդին և շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին։  


-Շնորհավորում ենք հերաթական տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Մարզիչներիս  հետ շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել։ Նախապես գիտեի, որ մենամարտելու եմ, ուստի, լավ մարզավիճակում էի թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես։ Հոգեբանորեն էնույնպես լիարժեք պատրաստ էի։ Տրմադրված էի մարտական և հաղթական։


-Մենամարտի ընթացքի, Ձեր ելույթի մասին ի՞նչ կասեք։ Կրկին ժամանակից շուտ առավելության հասաք մրցակցի նկատմամբ։
-Չեխիայում կայացավ մրցաշարը, ամեն բան հրաշալի էր կազմակերպված, բարձր մակարդակով։ Մրցաշարին մասնակցում էին  տարբեր երկրների ներկայացուցիչներ։ 
Մրցակիցս՝ Կոտրասը, բավական ուժեղ էր, ֆիզիկապես շատ լավ պատրաստված, հարվածները շատ ուժեղ էին։ 
1-ին ռաունդի  ընթացքում, հակառակ մարզչիս հորդորներին, ուսումնասիրում էի հակառակորդիս, ավելի պասիվ էի։ 2-րդ ռաունդում մենամարտի վերջաբանը տեղի ունեցավ։ 2 անգամ հակառակորդիս նոկդաունի հասցրի։ Մրցավարները կանգնեցրին մենամարտը՝ հաղթանակը շնորհելով ինձ։ Բռնցքամարտում շատ դժվար է ինչ-որ բան պլանավորելը․ մեծ ցանկություն ունեի, որ տեխնիկապես զարգացած մենամարտ ընթանար, բայց արագ ավարտվեց, հակառակորդիս ագրեսիվ վերաբերմունքի պատճառով։


Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հաղթանակն ունի մի շարք դրական կողմեր։ Ուրախ եմ, որ կարողացա ևս մեկ անգամ հայրերնակիցներիս հաղթանակ պարգևել, ոգևորել, ուրախանալու առիթ ընձեռել, գուցե ժամանակավոր՝ կտրելով դժվար ու բարդ իրականությունից։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օգնեցին ինձ մասնակցել այս մրցաշարին, իրենց ներդրումն ունեցան  այս հաղթանակի մեջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք այս օրերի ընթացքում միշտ ինձ հետ էին, հյուրընկալում, ընկերակցում, ուղեկցում և իհարկե քաջալերում էին։ Անչափ շնորհակալ եմ  յուրաքանչյուրին։
Թո՛ղ խաղաղություն լինի, փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ։

Հայաստան Սպորտ հաղթանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Յուրի Սաքունց հարցազրույց խմբագրի ընտրանի

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին