Նիգերիայում գրոհայինները հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող մի շարք գյուղերի վրա և սպանել 47 մարդու։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Գրում է Gazeta.ru-ն։
Ստացված տեղեկատվության համաձայն, գրոհներն իրականացվել են Կացինա նահանգում:
Նշվում է, որ միջադեպի հետաքննության նպատակով ոստիկանության ստորաբաժանումներ են տեղափոխվել նահանգ: