Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ մարզում կորոնավիրուսային վարակման մեկ դեպք է գրանցվել:
Անկախի տեղեկություններով՝ վարակված կինը Վարդենիսի պոլիկլինիկայի ընտանեկան թերապևտն է: Մեզ տեղեկացրին, որ նրան երեք թեստ են արել: Առաջինը բացասական է եղել, բայց հաջորդ երկու թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Այս պահին պարզվում է վարակվածի շփման շրջանակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ևս մեկ դեպք էր գրանցվել, սակայն 3 անգամ պացիենտին թեստավորելուց հետո պարզվել էր, որ նրա մոտ կորոնավիրուսային վարակ չկա:
Նշենք, որ Հայաստանում կա 1201 վարակված, վերջին տվյալներով ապաքինվել է 402 անձ (վերջին մեկ օրում՝ 44 մարդ), 19 պացիենտ մահացել է: