NBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման հարցում մոլորեցրել է: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով ՝ չինական կողմը վիրուսի տարածումից ի վեր անկեղծ չի եղել:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ այդ առումով առանձնապես չի հավատում, որ ՉԺՀ կառավարությունը ազնիվ է Միացյալ Նահանգների հետ նույնիսկ այժմ:
Էսպերը կարծում է, որ եթե Չինաստանը ավելի վաղ առավել անկեղծ լիներ, ապա դա թույլ կտար «կանխել» վիրուսը, ավելի լավ իմանալ դրա կառուցվածքը և ավելի օպերատիվ զարգացնել բուժումը և պատվաստանյութ ստեղծել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում համաճարակի ամբողջ ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 636.350 դեպք, որից 28 326-ը` մահացու ելքով:
Ներկայումս Միացյալ Նահանգները վարակվածների և կորոնավիրուսից մահացությունների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: