Մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan Tiida մակնիշի 35 ՏG 550 համարանիշի և Kawasaki Ninja մակնիշի ZZ 023 համարանիշի մոտոցիկլը, հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և օպերատիվորեն Երևանի 1-03 շտապգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։