f

Անկախ

Նախկին վարչապետների միջնորդությունը մեկ ամիս է՝ քննության առարկա չի դառնում. «Իմ Ձայնը» նախագիծ


«Իմ Ձայնը» նախագծի անդամ,  ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը գրում է.

«Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին վարչապետերի՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, որով անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, գրեթե մեկ ամիս է քննության առարկա չի դառնում։

Այսօր օբյեկտիվորեն երաշխավորություն ներկայացնողների մոտ մտահոգություն է ձևավորվել, որ նիստը ձգձգվում է դիտավորությամբ։ Երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշում է, որ եթե պետությունը չի հետևում միջազգային կազմակերպությունների հորդորներին ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն, խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում և հակամարդկային ու հիմնավորում չունեցող անտարբերություն է:

Մի կողմից ակնհայտ է, որ դատարանը չունի ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ունի հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ է, ինչ անհետացել է, և ոչ դատարանը, ոչ ԲԴԽ-ն չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակեցնել նիստի օրը, մյուս կողմից, նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ, ուստի նիստը անհարկի ձգձգելը ամենահարմար միջոցը կարող է լինել։

Այն կասկածները, որ դատարանը Քոչարյանի կալանքի հարցում ուղղակի ցուցումի է սպասում, հաստատվում են նաև այն հանգամանքով, որ անտեսվում է Բարձրագույն Դատական Խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի պահանջները, համաձայն որի դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

Ստացվում է, դատարանը կամ տեղյակ չէ ԲԴԽ որոշման մասին, ինչը մի փոքր իրատեսական չէ, կամ անգործություն է դրսևորում Քոչարյանի սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ, քանի որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից:

Կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը:

Մինչդեռ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան։ Եվ եթե առանձին դատավորներ համաճարակի հետ կապված միջազգային կառույցների սկզբունքներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ փոխում են կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցները, ապա այս դեպքում նիստի անհայտ ժամկետով հետաձգումը որևէ բանական հիմնավորման չի ենթարկվում։ Միջազգային կառույցները և նրանց ներկայացուցիչները, այդ թվում Դունյա Միյատովիչը հստակ նշել են, որ խափանման միջոցների վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում՝ ոչ: Վերոնշյալը ուղղակիորեն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ուստի ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ անփոփոխ, ապա դա բացարձակապես քաղաքական նպատակներով պայմանավորված կլինի»:

«ԻՄ Ձայնը» նախագիծ Ռոբերտ Քոչարյան խափանման միջոց Դատարան Ասյա Օվանյան

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին