f

Անկախ

2 օր մեքենաներով դիակներն էին տանում հինգերորդ, վեցերորդ, իններորդ պաշտպանական շրջաններով. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին


Կասկած չկա, որ մենք հաղթել ենք ապրիլյան պատերազմում։ Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը։

«Պատերազմը պատերազմ է։ Նրանք կարողացան որոշակիորեն անսպասելիության էֆեկտ ստեղծել, դա պետք է ընդունել։ Ասեմ, որ մեր զինվորականներն ու հրամանատարները տարել են փայլուն հաղթանակ, քանի որ այն, որ մենք ենք կորցրել, փառք բոլոր տղաներին, հերոսներին, բայց այն, ինչ հակառակորդն է կորցրել, կարծում եմ, որ նրանք դեռ մի քանի տարի դա չեն կարողանա հաղթահարել»,- ասել է Խաչատուրովը։

Խաչատուրովը վստահեցրեց, որ հայկական կողմը յուրաքանչյուր մահացած զինվորի վերաբերյալ հայտնել է անմիջապես։ «Մեզ մոտ որևէ մեկը չի թաքցրել, երբ մահացել է, միանգամից տվել ենք տեղեկատվությունը, բոլորն այդ մասին գիտեին։ Բոլորին հուղարկավորել ենք զինվորական պատվով»,- ասել է նա։

Խաչատուրովի խոսքով՝ հակառակորդը խնդիր էր դրել իրականացնել գործողություն՝ հայկական պաշտպանական շրջանները հասցնելով այնպիսի վիճակի, որ մարդիկ փախչեն, ինչի արդյունքում իրենք կգրավեին լուրջ տարածքներ, ադ թվում՝ Մատաղիսը, Թալիշը, Մարտակերտը, Ֆիզուլին, Ջաբրայիլը։

«Որոշ դիրքեր նրանք վերցրել էին, որոշները մենք հակագրոհներով կարողացանք հետ բերել՝ վերականգնելով առաջին գիծը։ Սակայն որոշ դիրքեր հարավում, որոշները՝ հյուսիսում մնացին իրենց վերահսկողության տակ։ Ամսի 3-ին մենք սկսեցինք պլանավորել, թե ինչպես ենք վերադարձնելու այդ դիրքերը»,- ասել է Խաչատուրովը։

Յուրի Խաչատուրովը նաև պատմել է, թե ինչպես են հրադադարից հետո ադրբեջանական ուժերը հետ տարել իրենց դիակները։ 

«Երեք հրամանատար է սպանված եղել, իսկ եթե հրամանատարը սպանված է, նշանակում է, որ այդ ստորաբաժանումներն այլևս գոյություն չունեն, հատուկ ջոկատայինների ստորաբաժանումների հրամանատարների դիակներ, որոնք մեր տարածքում էին մնացել, երբ հրադադարը հաստատվեց։ Նրանք երկու օր մեքենաներով դիակներն էին տանում հինգերորդ, վեցերորդ, իններորդ պաշտպանական շրջաններով, բեռնում էին մեքենաներն ու տանում, սրանք փաստեր են, որոնցից ոչ մի տեղ չես փախչի, նրանք կորցրել էին բանակի էլիտար հատվածը՝ ողջ հատուկ նշանակության ուժերը»,- ասել է նա։

Յուրի Խաչատուրով Ապրիլյան պատերազմ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին