f

Անկախ

Պարենային ապրանքների գները մարտին նվազել են


Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը 

Ապրիլի 2, 2020թ., Հռոմ – Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտ ամսին կտրուկ նվազել են, պայմանավորված հիմնականում COVID-19 համաճարակի արդյունքում առաջացած պահանջարկի նվազմամբ և համաշխարհային շուկայում յուղերի գների անկմամբ: Սա հիմնականում հետևանք է նրա, որ կառավարությունները տնտեսական առումով որոշ սահմանափակումներ են մտցնում՝ միտված ներկայիս առողջապահական ճգնաժամը հաղթահարելուն:  

 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 172.2 նիշ, ինչը փետրվար ամսվա համեմատ ցածր է 4.3 տոկոսով: 

 

‹‹Գների անկումը մեծապես պայմանավորված է պահանջարկի գործոններով, այլ ոչ առաջարկով, իսկ պահանջարկի գործոնների վրա ազդում են էլ ավելի վատթարացող տնտեսական հեռանկարները,›› նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիան:

 

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը գրանցել է ամենամեծ անկումը՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 19.1 տոկոսով: Պատճառները ներառում են՝ արտաքին սպառման ավելի ցածր պահանջարկը, որը կապված է շատ երկրների կողմից կիրառվող արգելքների հետ, և էթանոլ արտադրող երկրների կողմից պահանջարկի նվազումը, ինչը կապված է անմշակ նավթի գների կտրուկ անկման հետ:

 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մեկ ամսում նվազել է 12.0 տոկոսով, ինչը հիմնականում կապված է արմավենու յուղի գնի անկման հետ՝ պայմանավորված անմշակ նավթի գների կտրուկ նվազմամբ և համաճարակի արդյունքում բուսական յուղերի համաշխարհային շուկայում առաջացած աճող անորոշությամբ: Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես նվազել են: 

 

‹‹Անցած ամսվա ընթացքում նավթի գները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը մեծ ազդեցություն է ունեցել կենսավառելիքի գների վրա: Վերջինս շաքարավազի և բուսական յուղերի շուկաներում պահանջարկի կարևոր աղբյուր է հանդիսանում››, ասել է ՊԳԿ վերլուծաբան Փիթեր Թենեսը: 

 

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.0 տոկոսով, ինչը պայմանավորված է զտված և չզտված կաթի փոշիների գնառաջարկների և ներմուծման համաշխարհային պահանջարկի անկմամբ: Սա  հիմնականում պատճառ է այն բանի, որ COVID-19-ի տարածումը վերահսկելու նպատակով կիրառված զսպող միջոցառումները հանգեցրել են կաթնամթերքի մատակարարման շղթաների խաթարումների: 

 

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտին նվազել է 1.9 տոկոսով և համարյա հավասարվել նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշին: Նվազել են ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի միջազգային գները: Վերջինս հետևանք է նրա, որ առկա են եգիպտացորենի մեծ պաշարներ, իսկ կենսավառելիքի ոլորտի կողմից բավականին ցածր պահանջարկ կա:

 

Բրնձի միջազգային գները, հակառակը, երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում, ինչը հետևանք է նրա, որ համավարակի պատճառով պահուստային կուտակումներ են եղել և այն հաշվետվությունների ֆոնին, որ Վիետնամը կարող է արտահանման արգելքներ ներկայացնել, ինչն ի սկզբանե այդ երկրի կառավարությունը հերքել է:   

 

 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն անցյալ շաբաթ կայացած մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ՝ դիմելով երկրների ղեկավարներին կոչ է արել ‹‹միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների առևտուրը շարունակի իր կարևոր դերակատարումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգությանը նպաստելու գործում›› և խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կխանգարեն պարենի մատակարարման համակարգերին սնող առևտրային հոսքերին: ՊԳԿ-ն ուշադիր հետևում է պարենային ապրանքների գներին և նյութատեխնիկական ապահովման հարցերին՝ նպատակ ունենալով ահազանգել երկրներին առաջացող խնդիրների մասին, որոնք կարող են ավելի սրել համավարակի ընթացքում առաջացած հնարավոր խափանումները: 

 

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով՝ պայմանավորված մանր և խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գնառաջարկի անկմամբ, որի համար մեծ են արտահանման հնարավորությունները բայց առևտրային կարողությունները նվազել են՝ նյութատեխնիկական ապահովման խոչընդոտների պատճառով:  Սակայն աճել է խոզի մսի գնառաջարկը՝ մեծացող համաշխարհային պահանջարկի և վերամշակման գործարաններում աշխատողների տեղաշարժի սահմանափակումների պատճառով: 

 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ

 

նոր կորոնավիրուս Աշխարհում գների անկում

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին