f

Անկախ

Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ


Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020 թվականի անդրանիկ համերգին հանդես կգա տաղանդավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Հունվարի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազում հեղինակավոր բեմեր նվաճել: Ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները:

Ջութակահար Անուշ Նիկողոսյանը մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Որպես մենակատար հանդես է եկել Deutsche Radio Philharmonie Saarbrücken-ի, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ, Կարինթիայի սիմֆոնիկ, Մանհայմի Կուրպֆալց կամերային, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Կաունասի կամերային, Հայաստանի պետական կամերային, Ուրալի Ֆիլհարմոնիկ, Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Դմիտրի Լիսս, Լեոշ Սվարովսկի, Պավել Բերման, Ալեքսանդր Տրեգեր, Էմանուել Սիֆերտ, Մարկուս Բոշ և այլք): Ա. Նիկողոսյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է “International Kärntner Sparkasse Wörthersee” մրցույթը (Ավստրիա, 2010, 1-ին մրցանակ): Դրան հաջորդեցին փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես գալու հրավերներ; Նիկողոսյանը ելույթներ է ունեցել Ֆրանկֆուրտի Alte Oper, Opéra de Nice, Լինցի Brucknerhaus, Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ համերգասրահ, Կլագենֆուրտի Konzerthaus, Արամ Խաչատրյան համերգասրահ, BASF Ludwigshafen Konzerthaus և այլ համերգասրահներում:

2015-ի մայիսին տեղի է ունեցել նրա բեմելը Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում, իսկ 2016-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում` «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոնի շրջանակներում: Որպես մենակատար Անուշը հանդես է եկել Հայաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄԷ-ի, Սիրիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իսրայելի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Սլովակիայի և Ավստրիայի նվագախմբերի հետ: Որպես կամերային երաժիշտ մասնակցել է փառատոների և համագործակցել Ջուլիա Ֆիշերի, Քիմ Քաշքաշյանի, Լայֆ Օվե Անդսնեսի, Նիլս Մյոնքեմայերի, Սերգեյ Կռիլովի, Պավել Վերնիկովի, Մարիո Բրունելլոյի, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի, Ռադովան Վլադկովիչի, Բենջամին Նիֆֆենեգերի հետ: Նրա ընդարձակ նվագացանկում մեծ տեղ են զբաղեցնում ժամանակակից կոմպոզիտորների գործերը. Մանսուրյան, Երկանյան, Դոթ, Պենդերեցկի, Զաքարյան, Իսրայելյան, Չաուշյան, Չթչյան և ուրիշներ: 2013-ից Անուշ Նիկողոսյանը նվագում է Ժան-Բատիստ Գվադանինիի կերտած ջութակով (Միլան, 1753):

Հայաստանի պետական կամերային նվագախումբ համերգ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին