Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել։ Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով ՝ այցի ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը հանդիպումներ կունենա Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի և նրա քաղաքական հակառակորդ Աբդուլլահ Աբդուլլահի հետ, որն իրեն պետության ղեկավար է հռչակել:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները և «Թալիբան» աֆղանական ահաբեկչական շարժումը խաղաղության պայմանագիր էին կնքել: Ամերիկյան կողմը պարտավորվել էր 14 ամսվա ընթացքում դուրս բերել իր և դաշնակից ուժերը Աֆղանստանից, եթե թալիբները հետևեն իրենց պայմանավորվածություններին:
«Թալիբանն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանում: