f

Անկախ

Քաղաքացիներից վարչական տուգանքների գումարների հափշտակություն թույլ չտալու հարցով Դատախազությունը դիմել է Ոստիկանությանը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, Վ. Գալստյանն ի պաշտոնե պարտավոր է եղել ապահովել իր կողմից սպասարկվող դասակի հրամանատարի կամ փոխարինողի կողմից կազմված արձանագրությունների և տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի ընդունումը տեսչական անձնակազմից, կատարել դրանց ձևակերպումը համապատասխան մատյաններում և ձևաթղթերում, ընդունել քաղաքացիների կողմից տեսուչներին վճարված տուգանքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը, գումարի ընդունման դեպքում՝ ապահովել դրա վճարումը ՃՈ համապատասխան արտաբյուջետային հաշվին ոչ ուշ, քան մինչև հաջորդ օրվա ավարտը:

Պարզվել է, որ 2019-2020թթ.-ի ընթացքում քաղաքացիների կողմից ՃԵԿ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ՃԵԿ խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, սահմանված կարգով հանձնվել են Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրությունները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Փոխարենը, նա առանձնապես խոշոր չափերով այդ գումարը յուրացրել է՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Առաջադրված մեղադրանքում Վ. Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Միաժամանակ, քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Այսինքն՝ աշխատանքների կազմակերպման ընթացքում չի ապահովվել այնպիսի գործիքակազմ, որը կբացառեր վերը նշված բնույթի խախտումներն ու չարաշահումները, անհնար կդարձներ ենթադրյալ հանցագործությունը տևական ժամանակ չխափանելը և չհայտնաբերելը:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատանքներում տեղ գտած վերը նշված բնույթի խախտումներն ու թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Նման պայմաններում առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն արձանագրությունների, վարչական տուգանքների վճարման անդորրագրերի խիստ հաշվառում իրականացնելու, ՃՈ էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելու, գումարները սահմանված մեկօրյա ժամկետում պարտադիր բանկ վճարելու և այդ ամբողջ գործընթացի նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:

ՀՔԾ Դատախազություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին