f

Անկախ

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները


Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների   արդյունքները:

Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես (Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:

ՀՀ ՄԻՊ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին