f

Անկախ

Մերկելն ու Բայդենը պայմանավորվել են խաղաղությամբ ավարտել «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի շուրջ իրենց հակամարտությունը․ BBC


Միացյալ Նահանգներն ու Գերմանիան որոշել են «զինադադար կնքել» «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի հարցով իրենց հակամարտության շուրջ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի գազատարի սեփականատեր Nord Stream 2 AG-ի ու դրա ղեկավարության հանդեպ, Գերմանիան կօգնի զարգացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, իսկ երկու կողմերը միասին պարտավորվում են ինչ-որ բան ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե այն փորձի զրկել Ուկրաինային գազային տրանզիտից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԳԴՀ-ն պարտավորվել է ազգային մակարդակով , ինչպես նաև ԵՄ մակարդակով քայլեր ձեռնարկել , այդ թվում նաև պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը էներգետիկան օգտագործի որպես զենք կամ ագրեսիվ գործողություններ իրականացնի ընդդեմ Ուկրաինայի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Ուկրաինան՝ մյուս արևելաեվրոպական պետությունների հետ միասին, որոնց տարածքով անցնում է ռուսական գազը, նախկինի նման կոչ է անում փակել «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ու ենթադրում է, որ այդ հարցի վերաբերյալ Սպիտակ տան իրական վերաբերմունքը կպարզվի Վաշինգտոն Վլադիմիր Զելենսկիի այցի ժամանակ։ Ինչպես հայտնի է դարձել, այցը կկայանա օգոստոսի 30-ին։

Լրատվականը գրում է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական նպատակներից մեկն է կարգավորել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների, այդ թվում ՝ Գերմանիայի հետ, որոնք վատթարացել էին իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ղեկավարման օրոք, և Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա գրեթե ավարտված գազատարի կառուցումը այդ տարաձայնության պատճառներից մեկն էր: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր կիրառում ծրագրի մասնակիցների դեմ, իսկ Գերմանիայի կառավարությունը պնդում էր, որ խողովակաշարի կառուցումը պետք է ավարտին հասցվի:

Մի քանի ամիս շարունակ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Անգելա Մերկելի կառավարությունը բանակցություններ էին վարում, թե ինչպես վերջ դնեն տարաձայնություններին։ Այժմ Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ պայմանավորվածությունների համաձայն՝ խոստանում է չվերականգնել ընդդեմ Nord Stream 2 AG-ի և դրա ղեկավարության պատժամիջոցները, սակայն սրա հետ մեկտեղ իրեն իրավունք է վերապահում թիրախային պատժամիջոցներ կիրառել ընդդեմ նախագծի մասնակիցների։
 

Հյուսիսային հոսք - 2 ԱՄՆ Գերմանիա Ջո Բայդեն Անգելա Մերկել Աշխարհում

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին