f

Անկախ

Գողթ և Գեղաշեն համայնքներում շուտով շահագործման կհանձնվեն նորակառույց մանկապարտեզները


Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով մարզի Գողթ, Գեղաշեն և Կամարիս համայնքներում էր՝տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի տարածք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին ու ծավալներին:

Ծրագրի արդյունքում պետության աջակցությամբ Գողթ համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած տիպային մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 75 երեխաների համար. գործելու է երեք խմբով:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Գողթում մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել է նաև համայնքի բյուջեի միջոցներով երկու փողոցներում իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև մարզպետն այցելել է Գեղաշեն համայնք և համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ եղել կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցված նոր մանկապարտեզում, որտեղ այս պահին կրկին կառավարության 2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ, որից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար:

Նշենք, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:

Բացի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրից, Գեղաշենում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ մի շարք թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և արևային կայանների տեղադրում:

Հաջորդիվ մարզպետը եղել է Կամարիս համայնքում, որտեղ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ:

Բացի նշված ծրագրից, այս տարի Կամարիսում ևս երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգում և համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում: Վերջին ծրագրով համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բոլոր համայնքներում մարզպետը հորդորել է սահմանված ժամկետում ավարտել մեկնարկած շինաշխատանքները՝ իրականացնելով բացառապես որակյալ շինարարություն:

Կոտայքի մարզ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին