f

Անկախ

Կրկնապատկված և նոր պատվովճարներ` բարձր նվաճում ունեցող մարզիկների համար


ՀՀ կառավարությունը բարձրացրել և նոր պատվովճարներ է սահմանել բարձր նվաճումներ ցուցաբերած մարզիկների համար:

Մասնավորապես, Օլիմպիական խաղերի չեմպիոններին նախկին 100 հազար դրամի փոխարեն, այսուհետ պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ պատվովճար: Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նույնպես սահմանվել են պատվովճարներ` համապատասխանաբար 140 հազար և 100 հազար դրամ, ինչը նախկինում երբևէ նախատեսված չի եղել ցմահ:

Բացի այդ` շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն` համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ:

Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ: Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար` 100 հազար դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ:

Որոշման նախագիծը կառավարության մարտի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Նրա զեկուցմամբ` բարձրացված պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի:

Որոշմամբ նախատեսված մեկ այլ բարելավման համաձայն, հանվել է պահանջը, որով մարզիկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատող: Նոր կարգավորումներով պատվովճարի տրամադրման համար նման պահանջ չի ներկայացվում:

ՀՀ Կառավարություն ՀՀ ԿԳՄՍ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին