Սոչիում ընթացող շախմատի աշխարհի Գավաթի երրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանն առավելության է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Դասական շախմատում մրցակիցները սպիտակներով մեկական հաղթանակ են տոնել, ուստի հաջորդ փուլի ուղեգիրը որոշվել է թայ-բրեյքում:
Մարտիրոսյանը սպիտակներով ոչ-ոքի է գրանցել, իսկ սևերով առավելության է հասել: Վերջնախաղում նա օգտագործել է մեկ զինվորի առավելությունը:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: