Աֆղանստանի անվտանգության ուժերի ու «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների միջև Պակիստանի հետ սահմանին բախումների հետևանքով զոհվել է Reuters-ի լրագրող Դանիշ Սիդիքուին։
Այս մասին հայտնում է լրատվականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Աֆղանստանի հատուկ ջոկատայինները մարտեր էին վարում Սփին Բոլդակ քաղաքի հիմնական շուկայի տարածքը հետ վերցնելու համար, երբ Սիդդիկին և աֆղանստանցի բարձրաստիճան սպան սպանվել են թալիբների հետ փոխհրաձգության հետևանքով:
«Մենք հրատապ կերպով ավելի շատ տեղեկություններ ենք փնտրում, համագործակցում ենք տարածաշրջանում իշխանությունների հետ»,- ասվում է Reuters-ի նախագահ Մայքլ Ֆրիդենբերգի և գլխավոր խմբագիր Ալեսանդրա Գալոնիի հայտարարության մեջ: