Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ու Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը որոշում են կայացրել համագործակցությունը դադարեցնելու մասին։ Խզվել է պայմանագիրը ինչպես մարզչի, այնպես էլ նրա մարզչական շտաբի հետ։ Այս մասին հայտնում է միության մամուլի քարտուղարությունը։ Ռուսաստանի ֆուտբոլային միությունն աշխատանքներ կսկսի Չերչեսովի պաշտոնում նոր թեկնածու գտնելու համար։
Ըստ շրջանառվող լուրերի’ մասնագետը հրաժարվել է փոխհատուցումից։ Չերչեսովի պայմանագիրը նախատեսված էր մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբեր։ Պայմանագրի համաձայն Չերչեսովը տարեկան 2,5 մլն եվրո էր ստանում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության տեխնիկական կոմիտեն իր աջակցությունն էր հայտնվել Չերչեսովին՝ չնայած Ռուսաստանի հավաքականի՝ Եվրո-2020-ում ձախողմանը։ Որպես հիմնական խնդիր՝ նշվել էր ֆուտբոլիստների խաղամակարդակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի թեկնածուների թվում են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։