Հունիսի 26-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին. որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Ավազան գյուղի 65-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հայտնեցին, որ տուժած տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու: Վնասվածքը ծանր էր: