«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին արագ ապաքինում եմ մաղթում: Այս մասին հունիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ընդ որում, նա հրաժարվեց մեկնաբանել Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Բայց մենք նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ենք ցուցաբերում, և հուսով եմ, որ նա շատ շուտ կապաքինվի եւ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ավանեսյանը:
Հարցին՝ արդյո՞ք նա պատրաստվում է երաշխավորագիր ներկայացնել Չարչյանին ազատ արձակելու համար՝ նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ հարցը բաց է: «Կապրենք-կտեսնենք»,- ասաց Ավանեսյանը: