f

Անկախ

Ինչպես ասում էր դասականը, պինցետնել է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք. Ղազինյան


Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»

Այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Սահմանադրությամբ մեր պետության ղեկավարը, որը իր անձին  սպառնացող առաջին իսկ վտանգից անմիջապես ինքնամեկուսացվեց և կրկնակի թեսթավորվեց:

Մինչ կրկնակի թեսթավորումը Փաշինյանը կորոնավիրուսի մասին խոսում էր քամահրանքով և ծաղրով՝ իրեն հավատացող մեր քաղաքացիներին գցելով հացավոր ինքնավստահության թմբիրի մեջ՝դրանով իսկ բազմապատկելով մեր բոլորի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները:

Ծաղրելով կորոնավիրուսը Փաշինյանը բնազդաբար կրծքով պաշտպանում էր անօրինական հանրաքվեն ցանկացած սպառնալիքից՝ իր համար երաշխավորելով  հոգու էմոցինալ սովի հագեցվածության 40 օր՝ աննախադեպ մաղձի, թշնամության և ատելության տարածման միջոցով:

Ուղիղ երկու շաբաթ հասարակության առողջ դատող և ռիսկերը սթափ գնահատող մասը պահանջում էր դադարեցնել քարոզարշավը՝ բացառելով մարդկանց կուտակումները և վիրուսի տարածման վտանգները, նաև կոչեր էին հնչում մտցնել արտակարգ իրավիճակ և երկրում հաստատել խիստ իրավական ռեժիմ: Բայց ինչպես ասում են, «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է  արագ ավարտի, ոչխարը սարն անցավ»: Ոչ մի արձագանք, արհամարհանք, համառ պնդաճակատություն՝ մինչև վտանգը չհասավ իրեն ու իր ընտանիքին:

Հիմա, ինչպես ասում էր դասականը, պինցետնել է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք:

ԴԵ ՁԵԶ ՏԵՍՆԵՄ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով հատ հատ քաշելու ու արաղով դիզինֆեկցիա անելու:

ԱԶԳԸ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին