«Քաղաքացիական պյամանագիր» կուսակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում:
Լոռու մարզի Օձուն համայնքում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցում է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նախորդ օրերին նա չէր ուղեկցում մարզեր այցելող Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի պաշտոնակատարի կողքին էին հիմնականում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: