Քիչ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը:
«Քիչ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել»,- գրել է նա։