ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կվերահաստատի ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի գծով ավագ տնօրեն Էրիկ Գրինը Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի միջոցով ելույթի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կքննարկենք այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը դրել է մեր դիվանագիտական հարթակի վրա: Օրակարգում կլինեն նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Աֆղանստանը, Արկտիկան և կլիմայի փոփոխությունը: Մենք կխոսենք Բելառուսի և քաղաքացիական ավիացիայի կանոնակարգերը պահպանելու անհրաժեշտության մասին, որոնք, ինչպես տեսնում ենք, վերջին շաբաթների ընթացքում կոպտորեն խախտվել են », - ասել է Գրինը:
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն Ժնում հունիսի 16-ին:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին գագաթնաժողովի այլ հնարավոր թեմաներ, այդ թվում `իրավիճակը Ուկրաինայում և Բելառուսում: