Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները պետք է մնան հյուրանոցներում և հնարավորինս շուտ լքեն երկիրը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտին: Գրում է Gazeta.ru-ն;
Ինչպես նշվում է, մարտի 14-ից երկրում մտցվել է ավելի խիստ կարանտին, փակվել են բոլոր ժամանցի վայրերը, ինչպես նաև մանկապարտեզներն ու դպրոցները:
Արգելվել է, որպեսզի մեկ սենյակում 10 հոգուց ավել մարդ գտնվի, բացի այդ խորհուրդ է տրվել միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա մնալ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: