f

Անկախ

«Հրապարակ»․ Ճգնաժամը հասավ գագաթնակետին


«Երբ 2020-ին մեկը մյուսի հետևից հրաժարականներ տվեցին պետական պաշտոնյաները՝ ՊԵԿ նախագահ, ԱԱԾ տնօրեն, պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, առողջապահության նախարար, մենք բնական համարեցինք՝ հատկապես պատերազմից հետո հրաժարականներն անխուսափելի են։

Բայց կառավարման ճգնաժամի մասին քչերն էին խոսում։ Երբ տարբեր ինստիտուտներ սկսեցին պահանջել պատերազմում պարտված վարչապետի հրաժարականը՝ կաթողիկոսներից մինչև համալսարաններ ու Ակադեմիա, բժիշկներից մինչև փաստաբաններ, դա նույնպես առանձնակի ուշադրության չարժանացավ։ Ինքը՝ Փաշինյանը, հայտարարեց, որ դա դեռ ժողովուրդը չէ՝ մինչև ժողովուրդը չպահանջի, չեմ հեռանալու։

 

Հետո ոտքի ելավ բանակը՝ իր կորպուսներով և գեներալներով։ Դա էլ կառավարման ճգնաժամ չկոչեցինք, չնայած ակնհայտ էր, որ պատերազմից հետո բանակի դերն ու նշանակությունը մեզանում ավելի է մեծացել, և մենք չենք կարող մի վարչապետին նախընտրել մի ամբողջ հրամանատարական կազմից։ Հետո սկսեցին ընդվզել դատարանները՝ ճիշտ է, նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեցին, բայց նրա ուղիղ ցուցումով ձերբակալված անձանց էին բաց թողնում, նրան ենթարկվող իրավապահների հարուցած քրեական գործերն էին մերժում և հետապնդումները դադարեցնում՝ ինչքան էլ Փաշինյանն ամբիոններից փնովում ու դատապարտում էր նրանց։ Կառավարման ճգնաժամը հասավ նաև բուհերին, իսկ ԵՊՀ-ում ուղղակի անհեթեթ վիճակ ստեղծվեց։

Հիմա հերթը հասել է դիվանագիտական ոլորտին և արտաքին գերատեսչությանը։ ԱԳ նախարար-փոխնախարարների հեռանալը, աշխատակազմի ընդվզումը լուրջ ազդակ են, որը խոսում է մեր երկրի անխտիր բոլոր ոլորտներում առկա ճգնաժամի մասին։ Եվ ընտրություններին ներկայացված 26 հայտը ևս այդ ճգնաժամի դրսևորումն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

հրաժարական

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին