Չինաստանը հայտարարել է երկու երեխա ունենալու խիստ քաղաքականության ավարտի մասին: Այս մասին գրում է BBC News-ը, հավելելով, որ այսուհետ յուրաքանչյուր զույգի կթույլատրվի ունենալ մինչև երեք երեխա:
Ըստ չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալության՝ փոփոխությունը հաստատվել է նախագահ Սի Ցզինպինի կողմից քաղբյուրոյի նիստում:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ իրականացվող մարդահամարը ցույց է տվել, որ Չինաստանի բնակչության թվի աճը եղել է վերջին տասնամյակների ընթացքում ամենադանդաղը։
Սա դրդել է Պեկինին՝ խթանել զույգերին ավելի շատ երեխաներ ունենալ՝ այդպիսով կանխելով բնակչության թվի նվազումը:
Չինաստանում իրականացված մարդահամարը, որի տվյալները հրապարակվել էին այս ամսվա սկզբին, ցույց է տվել, որ անցյալ տարի ծնվել է շուրջ 12 միլիոն երեխա, ինչը զգալիորեն նվազել է 2016 թվականի 18 միլիոն ցուցանիշ հետ համեմատ և 1960-ականներից ի վեր գրանցված ծնունդների ամենացածր թիվն է: Մարդահամարի տվյալների արդյունքների հրապարակումից հետո ակնկալվում էր, որ Չինաստանը կթուլացնի իր ընտանեկան քաղաքականության կանոնները: