f

Անկախ

Քարոզարշավը փոխելու է ընտրությունների ողջ պատկերը. Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի ուժ ունենա այդ 51 տոկոսը . Մարուքյան


Քարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը, որովհետեւ կա չկողմնորոշված քաղաքացիների շատ մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ որևէ մեկս չենք կարող պատկերացնել, հետեւաբար ԼՀԿ-ի գործը հետեւյալն է. մեր խոսքը, մեր գործը, մեր արած աշխատանքը եւ մեր անելիքը հասցնել տեղ, մնացածը մարդիկ կորոշեն»,-ասաց նա:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն աջակցելու ոչ գործող իշխանության վերարտադրությանը, ոչ նախկինների վերադարձին:

«Այն հարցումները, որից ելնելով ասում են՝ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չի հավաքում, խորը մասնագիտական պրոբլեմ կա: Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի ուժ ունենա այդ 51 տոկոսը հետեւյալ ձեւաչափով. Ընտրական շեմը շատ ընկնի եւ այդ ընկած շեմի մեջ ինչ-որ մեծ խումբ գնա եւ քվեարկի մեկ ուժի եւ այդ ուժը այդ փոքր մասնակցության մեջ իր ստացած ձայներով մեծ տոկոս ունենա: Երկրորդը դա ընտրական փոշին է, դա այն ուժերն են, որոնք հավաքում են 1 տոկոս, 2 տոկոս, 4 տոկոս, անգամ 4,7 տոկոս եւ այդ ամենը դառնում է փոշի: Անցած ընտրություններում շուրջ 16 տոկոս ընտրողների ձայները փոշիացվել են եւ գումարվել իշխող ուժին, նաեւ այլ ուժերին, բայց ավելի շատ իշխող ուժին, որովհետեւ իշխող ուժը 73 տոկոս ձայն էր տարել: Հետեւաբար շատ հնարավոր է, որ փոքր մասնակցության թվի մեջ ունեցած հստակ էլեկտորատով եւ դրան գումարած փոշիով ինչ-որ մի ուժ առաջին փուլում ավարտի պատմությունը»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ ցածր մասնակցությունը ձեռնտու է իշխանություններին:

Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին