South China Morning Post պարբերականի փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսային վարակով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է դեռևս նոյեմբերին: Գրում է Gazeta.ru-ն։
Պարբերականն ուսումնասիրել է կառավարական փաստաթղթերը և պարզել, որ նոյեմբերի 17-ին Հուբեյ նահանգում կորոնավիրուսը ախտորոշվել է 55-ամյա մի տղամարդու մոտ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերին հայտնաբերվել է ինը դեպք:
Սակայն զրոյական հիվանդը` առաջին վարակվածը, որից սկսվել է հիվանդության տարածումը, այդպես էլ չի գտնվել։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։
Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 133 հազար մարդ, մահացել է 4967-ը, բուժվել՝ 70 352-ը: