ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտները մայիսի 18-ին այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Նրանց ընդունել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Դպրոցականները հանդիպել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ, շրջել գերատեսչության տարածքով՝ ծանոթացել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի և բժշկական ապահովման վարչության հնարավորություններին, ինչպես նաև փրկարարի առօրյային: