f

Անկախ

«Հրապարակ». «Չէին սպասում». ՀԱԿ-ում արդեն ցուցակն են քննարկում. Անուններ են հնչում


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա: Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տեւական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ:

Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, եւս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին եւ երիտասարդ սերնդին։ Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթեւ Զորյանի անունները։

Գուցե ցուցակում լինի նաեւ Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը։ Բանակցում են «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանի հետ, ում  հայրը՝ Վահե Շահվերդյանը, Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է։ Մեր հարցից Սուրենն անակնկալի եկավ, փորձեց ճշտել, թե որտեղից մեզ ինֆորմացիան, ապա որոշեց ընդհատել զրույցը, ինչ-որ ճշտումներ անել, նոր հետ զանգել։ Եվ փոխանցեց հետեւյալը․

«Ես Ձեզնից առաջին անգամ եմ նման բան լսում»։ Մենք, առհասարակ, առաջին անգամ ենք զրուցում, իսկ ընդհանրապես՝ կա՞ն բանակցություններ։ «Ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է նման բան ասել Ձեզ։ Երբ նման բանակցություններ լինեն, ես կխոսեմ»։ Շահվերդյանն ասաց՝ դեմ չէ քաղաքականություն մտնելուն, իսկ ՀԱԿ-ի գաղափարները կիսում է․ «Այդ հարցին չեմ կարող քոմենթ տալ»։

Ի դեպ, կիրակի օրը ՀԱԿ համագումարին ներկա է եղել նաեւ Փաշինյանի կառավարության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով Գոգյանի հետ հայտնի սկանդալներից հետո պաշտոնանկ արվեց։ Թամրազյանը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի մտերիմներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀԱԿ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին