Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ընդհանուր թիվն աճել է 72,715-ով և 15,282,705 կազմել: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հաղորդագրություն տարածել է Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Բրազիլիայում մահվան դեպքերի ընդհանուր թիվը 425 540 է կազմում:
Ավելի վաղ Բրազիլիայի կառավարությունը կրոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար 5,5 միլիարդ ռեալի չափով վարկային գիծ էր բացել:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 159 միլիոնը։