f

Անկախ

Ամիսներ շարունակ չեն կարողացել տեխնիկայի հարց լուծել, որ մերոնք այնտեղ խրամատավորվեին. Գորիսի փոխքաղաքապետ


Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք Սեւ լճի խնդիրրը, մեկնաբանում էին, որ անբարենպաստ պայմաններ են եւ ամիսներ շարունակ չեն կարողացել համապատասխան տեխնիկայի հարց լուծել, որպեսզի մերոնք այնտեղ խրամատավորվեին, եւ ճիշտ դիրքերը կառուցեն, որ այսօրվա այդ խնդիրը  չունենայինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն՝ անդրադառնալով Սեւ լճի տարածքում թշնամու՝ մի քանի կիլոմետր առաջխաղացմանը։

«Խնդիրն այն է, որ GPS-ով գծված տարածքից թուրքն առաջ է շարժվել։ Կոնկրետ Սեւ լճի հատվածում անցել է պետական սահմանը՝ առաջ գալով 3-4  կիլոմետր։ Այս պահին բանակցություններ են ընթանում։ Մի քիչ կասկածում եմ, որ թուրքին մենք կարողանանք հետ շպրտել, բայց հնարավոր է, որ հասկացնենք, թե իրենց տեղը որն է։ Բայց եթե ժամանակին հետեւողական լինեին, այսօր այս խնդիրը չէր լինի։ Միայն ամբիոններից խոսելով չէ, պետք է հստակ գործ արվի, իսկ գործը թողած ամեն մեկն իր PR-ով է զբաղված, գլուխ գովելով ման են գալիս, թե անվտանգ է»,– ընդգծեց Հովսեփյանը։

 Գորիսի փոխքաղաքապետը հավելեց նաեւ, թե ինքը տեղեկություն չունի՝ մարտեր ընթանալու մասին, ինչպես նաեւ,  որ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։

Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ  հակառակորդը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։

Մենուա Հովսեփյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին