f

Անկախ

Շուշիի ազատագրո՞ւմն են նշում, թե 5000 տղերքի զոհվելը․ Գեղամ Նազարյանը՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած համերգի մասին. Tert.am


Այսօր ինձ տեղեկացրեցին, որ տոն է և Երևանի կենտրոնում կազմակերպվել է համերգ, երբ մոտեցա ու ասացի, թե ի՞նչն եք տոնում, մեր զոհված տղերքի մահը՞, ինձ վրա հարձակվեցին, իսկ ոստիկանները խնդրեցին՝ լքեմ տարածքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

 

«Պատահաբար անցնում էի այդ տարածքով ու ինձ ասացին՝ այսօր տոն է և Կենտրոնի թաղապետարանը համերգ է կազմակերպում Երևանի կենտրոնում, ես մոտեցա ու հարցրեցի՝ Շուշիի ազատագրո՞ւմն են նշում, թե 5000 տղերքի զոհվելը: Շուշին ո՞վ էր, 5000 զոհված տղերքը ո՞վ էին, ենթադրենք ասել էին՝ համերգ կազմակերպեք, բա դուք չե՞ք ամաչում համերգ կազմակերպելուց»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ տարիքով մի տղամարդ է հարձակվել իր վրա, երբ դիտողություն է արել համերգի կազմակերպման հետ կապված: «Հարձակվեց վրաս ասելով՝ համերգ ենք անում, պիտի ուրախանանք: Դրանից հետո մի կին մոտեցավ ինձ ու ասաց՝ «տոն է, տո լա՛վ ենք անում, քո նմանի աչքն էլ հանում ենք»: Ես այլևս այլ մեկնաբանություններ չունեմ միջադեպի հետ կապված այդքանից հետո»,- նշեց նա:

Գեղամ Նազարյանը նաև հավելեց՝ ոստիկանները խնդրել են, որպեսզի ինքը լքի տարածքը և չխոչընդոտի համերգի իրականացմանը: «Ոստիկաններն ասացին՝ մենք ի՞նչ անենք, մեզ հրամայել են գալ, թաղապետարանը որոշել է, իսկ քաղաքապետարանը՝ հաստատել: Սա է ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը և պատկան մարմինների էությունը»,- հավելեց նա:

Գեղամ Նազարյանը նաև ասաց՝ այսօր իրականում իրենց տոնն է, քանի որ ապրիլի 30-ի գիշերը լույս մայիսի 1-ին Սատանայի տոնն է: «Ամբողջ աշխարհում նշվում է Սատանայի տոնը տարբեր ձևերով, քողարկված և ոչ քողարկված և այո, այսօր նրանց համար իսկապես տոն է»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին