Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «պատվաստումների անձնագրերի» ներդրումը կհանգեցնի աշխարհում անհավասարության աճի: Գրում է Russian.rt.com-ը։
«Պատվաստումների անձնագրերի ներդրումն այժմ մեծ անհավասարության կհանգեցնի։ Չպետք է մոռանալ, որ հսկայական թվով երկրներ և մարդիկ հնարավորություն չունեն պատվաստվել, նրանք պարզապես պատվաստանյութ չունեն», - ընդգծել է նա:
Մարտի վերջին ԵՄ երկրները աջակցեցին Եվրահանձնաժողովի առաջարկած «պատվաստումների անձնագրերի» նախագծին:
Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների սերտիֆիկատները Եվրամիությունում հասանելի կդառնան մինչ հունիսի 15-ը: